ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան լրագրողներին իրազեկել է, որ իրենք խնդրել են պաշտոնական Բաքվին Ադրբեջանում Ռուսաստանի դեսպանատան հյուպատոսական բաժնի աշխատակիցներին հնարավորություն ընձեռել այցելելու Ռուսաստանի քաղաքացիներին։ «Ցավոք, այս պահին Ռուսաստանի դեսպանին հնարավորություն չի տրվել այցելեուլ Ռուսաստանի քաղաքացիներին, այդ թվում՝ ռուսական լրատվամիջոցների լրագրողներին»,- հավելել է Զախարովան:               
 

Չլուծվող հարցեր չկան

Չլուծվող հարցեր չկան
03.02.2017 | 00:04

Պաշտոնական լրատվամիջոցներից մեկը նշել էր, որ Վերին Լարսին այլընտրանքային ճանապարհ գտնելու շուրջ բանակցություններ են սկսված վրացական կողմի հետ: Սակայն չասվեց` ՀՀ ԱԳՆ-ն, տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությո՞ւնը, թե՞ մեկ այլ կառույց է բանակցում Վրաստանի հետ: Կառավարության երեկվա նիստից հետո այդ բացը փորձեցինք լրացնել տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարար ՎԱՀԱՆ ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆԻՑ:

«Ամբողջ կառավարությունը՝ ըստ ոլորտների, այդ ուղղությամբ աշխատում է»,- ասաց նախարարը: Հասկանալով, որ այդ խնդիրը դժվար լուծելիներից է, այնուհանդերձ, փորձեցինք ճշտել` ի՞նչ նոր տեղաշարժ կա գործընթացում: «Երբ նորություն լինի, մենք հանդես կգանք հայտարարությամբ: Բոլորս էլ հասկանում ենք, որ դա բարդ գործընթաց է, և մեկ օրում չես լուծի»,- նշեց Վահան Մարտիրոսյանը: Այն, որ բոլորս էլ հասկանում ենք, որ Վրաստանով Վերին Լարսին այլընտրանքային ճանապարհ բացելու խնդիրը բարդագույն հարց է, նորություն չէ: Նորություն չէ և այն փաստը, որ խնդրի կարգավորումը վրաց-ռուսական հարաբերությունների դաշտում է: Հետևաբար խնդրի լուծումը Հայաստանից չի կախված: Ճիշտ չէ՞ր լինի այլընտրանքային ճանապարհի մասին չխոսել: «Ճիշտ եք, խնդրի լուծումը Հայաստանից չի կախված, սակայն չլուծվող հարցեր չկան: Ամեն դեպքում պետք է փորձել քայլեր իրականացնել։ Տեսնենք ինչ կստացվի»,- պարզաբանեց նախարարը:


Ժասմեն ՎԻԼՅԱՆ

Դիտվել է՝ 1770

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ